Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դասախոսները մեզ չեն բարեւում». Ասում է Հյուսիսային համալսարանի ուսանողներից

Նոյեմբեր 23,2011 18:56

Հյուսիսային համալսարանի ուսանողները բողոքում են` ուրիշ համալսարանների տղաներ գալիս են, անընդհատ դռները բացում ու դասը խանգարում: «Բուֆետ էլ չենք կարողանում մտնել»,- ասում է Լուիզա Մկրտչյանը: Իսկ Տաթեւ Մկրտչյանը բողոքում է լսարաններից: Ասում է՝ դրանք փոքր են.  «Կուրսում 27 հոգի ենք ու դժվարությամբ ենք տեղավորվում»: Մանկավարժության բաժնի ուսանողուհի Հերմինե Ուլիխանյանն էլ ցանկանում է, որ բուժկետում աշխատող պահեն:  «Իմ ճնշումը հիմա լավ բարձրացել է, բայց բուժկետ չկա, որ գնամ չափեմ: Ավելի ճիշտ կա, բայց աշխատող չկա»,- ասում է նա: Նշում է՝ իրենց ճաշարան դեռեւս չի մտել, քանի որ այնտեղ հիմնականում տղաներ են: Հյուսիսային համալսարանի Մանկավարժության եւ լրագրության բաժնի դեկան Լիլիթ Զաքարյանն   ասում է՝ ինչպես մյուս ուսումնական հաստատությունները, այնպես էլ իրենց համալսարանն ունի խնդիրներ, որոնց փորձում են լուծում տալ:  «Շաբաթական մեկ անգամ հանդիպում ենք կազմակերպում, որի ժամանակ եւ ուսանողները, եւ դասախոսները հայտնում են իրենց բողոքները: Միայն մեկ անգամ աղջիկներից մեկը բողոքեց այլ համալսարանի տղաներից, որոնք գրեթե միշտ համալսարանի դիմացն են կանգնում»,- ասում է տիկին Զաքարյանը: Զարմանում է,որ ուսանողները պահանջկոտ չեն. «Թվում է, թե ես պետք է զգամ ուսանողության ճնշումը, իրենք պետք է պահանջեն պրակտիկայի, ուսումնական գործնթացի բարելավում: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ուսանողներն ամեն ինչից գոհ են: Բայց այդպես էլ չի լինում, հատկապես, երբ բուհը սուղ նյութական պայմաններում է աշխատում»:

Լրագրության բաժնի ուսանողներն էլ ցանկանում են անցնել հոգեբանություն, որն իրենց շատ անհրաժեշտ է: Հոգեբանության ուսանողուհիներից մեկը չի ցանկանում ներկայանալ, ասում է՝ որ դասախոսներն ու դեկանները բարեհամբյուր չեն: «Նրանք իրենց շատ բարձր են դասում: Շատ է լինում, երբ բարեւում ենք, բայց իրենք չեն բարեւում»,- ասում է նա:

Ռուբինա Սաֆարյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930