Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն ու՞մ ռոմանտիկ ախպերնա». Ասում են ընկերները Աշոտին, իսկ նա սպասում է եւ կարոտում

Նոյեմբեր 23,2011 18:28

 

Մինչ Հարութը եւ իր ընկերը «դիրքավորվում են»՝ թաքուն նկարելու Մելինեին, Աշոտի սիրտը «կանգնում է» անհանգստությունից՝ աղջիկը հանկարծ վատ չզգա իրեն: Աշոտի միակ ցանկությունը Մելինեին գեղեցիկ անակնկալ պատրաստելն էր…

«Մի քանի ամիս էր՝  նկատել էի Մելինեին, դուրս շատ էր եկել: Անընդհատ հանդիպում էինք տրանսպորտում, մի օր էլ չդիմացա, որոշեցի գնալ եւ հետը խոսել»,- պատմում  է Աշոտը: Իմացել էր՝ աղջիկը  Գլաձորի համալսարանում է սովորում, մոտեցել էր համալսարանի «մատույցներին» եւ որոշել խոսել հետը, ձեռքին էլ յասաման  է եղել:  Աղջկան բարեւել էր, հարցրել որպիսությունը եւ պարզել ձեռքի ծաղիկը: «Նկատի ունեցիր՝ ծաղիկը իմ թուլությունն է: Դրա համար եմ վերցնում»,- ասել էր Մելինեն : «Պատասխանը դուրս եկավ, հասկացա՝ խելացի աղջիկ է»,- ժպտում է Աշոտը: Հիշում է՝ ինչքան անհագիստ էր, յասամանը  պարզելիս էլ ՝ ձեռքերը դողում էին: Դրանից հետո շարունակվում են Աշոտի՝ Մելինեին  «լուռ » հետապնդումները, պատմում է՝ համալսարանի դիմաց սպասում էր Մելինեին, հետո նրան հետեւում  մինչեւ կանգառ: «Մի քանի անգամ հետը խոսել եմ, բարեհամբույր պատասխանում էր ինձ, բայց զգացվունքս` մերժում»,- ասում է Աշոտը: Որոշում է՝ զգացմունքները արտահայտելու  յուրօրինակ ձեւ ընտրել: «Բանաստեղծություններ եմ գրում, միշտ մտածել էի դրանք նվիրել այն մարդուն, ով սիրտս կգրավի եւ նրան կընտելանամ: Որոշեցի՝ պատրաստել բանաստեղությունների գրքույկ միայն նրա համար եւ նրա նկարով»,- պատմում է Աշոտը: Ասում է՝  նկարը ձեռք բերելու  խնդիր առաջացավ՝ Մելինեն ոչ մի սոցիալական ցանցում չկար, ընկերուհիների հետ էլ Աշոտը մտերիմ չէր: Միանգամից «փայլատակում է» միտքը՝ դիմել հորեղբոր որդու՝   Հարութի օգնությանը՝ թաքուն նկարել Մելինեին: Հաջորդ օրը անցնում են գործի: Հարութն էլ դիմում է իր ընկերոջ օգնությանը: Կանգնում են համալսարանի դիմաց, փորձեր կատարում՝ նկարելով «սիրուն» աղջիկների: Աշոտն էլ, մի ծառի տակ կանգնած, սպասում է Մելինեի հայտնվելուն: Հեռախոսով պետք է եղբորը հայտներ նրա «գալուստը»: «Մոխրագույն շալվարովը եւ կառշնվի կաստյումովը ինքնա»,- հուշում է Աշոտը եղբորը, սա էլ, ջանք չխնայելով, նկարում է, առաջին փորձը լավ չի ստացվում, Մելինեի փոխարեն ընկերուհիներն են նկարվում, մյուս փորձն էլ հաջողությամբ չի պսակվում. նկարում Մելինեն շրջված է:  Հարութի ընկերն էլ զայրանում է, վերցնում լուսանկարչական ապարատը եւ վազում Մելինեի դիմաց, չոքում եւ նկարում: «Սիրտս կանգնում էր, ասում էի՝ պետք չի, մի նկարեք: Բայց նրանք ինձ չէին լսում, ուզում էին գործը անպայման ավարտին հասցնել: Ասում էին՝ ո՞նց, մեր ախպոր ուզածը չանե՞նք: Ոնց որ Մելինեն չէր էլ նկատել»,- ասում է Աշոտը: Եղբոր՝ Հարութի եւ նրա ընկերոջ հետ  նայում են նկարները: «Մեկը մեկից անհաջող էին ստացվել: Վերջը մեկը ընտրեցինք պատրաստեցի բանստեղծություններիս գրքույքը,  մեջը իմ գրած սիրային բանաստեղծություններն էին, ընտրել էի նաեւ Սեւակի եւ Վահան Տերյանի ինձ շատ հարազատ բանաստեղծություններ, իմ ձեռքով եւ իմ ձեռագրով եմ գրել, շապիկի վրա էլ նրա «չստացված» նկարն էր եւ Սեւակի  «Դու» բանաստեղծությունից հատված»,- պատմում է Աշոտը: Հաջորդ օրը բանաստեղծությունների գրքույքը պետք է հայտնվեր Մելինեի ձեռքում: «Ընկերոջս խանութից մի ծաղկեփունջ գնեցի ու գնացի Գլաձորի համալսարան, երկար սպասեցի, չեկավ, գնացի մեր համալսարան, ծաղիկները թողեցի մեր բուֆետում, գրքույկս վերցրեցի եւ գնացի տուն»,- պատմում է Աշոտը: Հաջորդ օրն էլ ծաղիկ եւ գրքույք, բայց Մելինեն չկա, մտնում է համալսարան, պահակը թույլ չի տալիս, մի կերպ համոզում է, բայց աղջկան էլի չի գտնում, նվերը տալիս է համալսարանում մի աղջկա եւ խնդրում փոխանցել Մելինեին: Պարզվում է՝ Մելինեն հիվանդ է, համալսարան չի գալիս: «Էտ ծաղիկը ձեռքս՝ աշխարհ ման էկա, բոլորն ինձ էին նայում, խայտառակ էի էղել, ընկերներիցս մեկն էլ տեսավ, ասաց՝«էն ու՞մ ռոմանտիկ ախպերնա»: Վերջը տվեցի ինձ ծանոթ աղջիկներից մեկին»,- պատմում է Աշոտը:   Մի քանի օր հետո իմանում է՝ Մելիեն առողջացել է, եկել դասի, համալսարանի պահակի «բարիերը» հաղթահարել չկարողանալով՝ դիմեց ընկերոջը, տվեց նրան բանաստեղծությունների գրքույքը եւ խնդրեց հասցնել Մելինեին: Ընկերն էլ մտել էր Մելինեենց լսարան, նվերը դրել աղջկա սեղանին եւ հեռացել: «Դրանից հետո խոսել եմ նրա հետ, ներեղություն խնդրեցի նրանից՝ հանկարծակի նկարելու համար, նա էլ զարմացավ, ասաց, որ նվերը չի նայել, թողել է համալսարանում: Մի քիչ անհավատալի էր ինձ համար իր ասածը, բայց վատ զգացի: Մի քանի օր հետո նորից խոսեցի հետը, ասաց, որ դուրը չի եկել, գաղտնի նկարել եմ: Ես էլ մտածում եմ, որ ինքը էտ գեղեցիկ անակնկալին արժանի էր»: Մելինեն Աշոտի սերը առայժմ մերժում է՝ պատճառները չի ասում, Աշոտն էլ հույսը չի կտրում, սպասում է եւ կարոտում, ասում է. «Մի տեսակ շատ եմ կապվել նրան»:

 

                                                                                                                      Հռիփսիմե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930