Երևան քաղաքի ավագանու հերթական նիստում ավագանին միաձայն հավանություն է տվել «Երևանտրանս» ընկերության հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին, ըստ որի մայրաքաղաքի փողոցներում տեղադրված տեսախցիկների աշխատանքը համակարգելու համար կստեղծվեն օպերատորների , ինչպես նաև նոր ներկրվող ավտոբուսներով պայմանավորված`վարորդների և տեխնիկական սպասարկողների հաստիքներ: Երևանի քաղաքապետը օրակարգի այս կետի առնչությամբ նշել է, որ 2011թ.-ին մայրաքաղաքում տեղադրված 60 տեսախցիկներին հաջորդ տարի կգումարվեն ևս 60-ը, ինչը թույլ կտա տրանսպորտային տեղաշարժն ավելի արդյունավետ համակարգել:
Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 23 –ին:
Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության