ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ստացած հաղորդագրությամբ ասվում է, որ որոշ լրատվամիջոցներում մարտի 1-ի քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.«Վաղինակ Ջանազյանի կինը երբևէ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի դուստրը չի եղել (պետք չէ ընտանիքներում կռիվ գցել): Նրա աները կենսաթոշակառու է և պետական պաշտոն երբեք չի զբաղեցրել: Ընտանիքի անդամները ոչ մի կապ և առնչություն չունեն «Անի» կաթնամթերքի գործարանի հետ, տնտեսական գործունեությամբ չեն զբաղվել ու չեն զբաղվում: Վաղինակ Ջանազյանը 2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործ չի քննել:
Թող շատերին հայտնի լինի, որ մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանն անցել է քննչական աշխատանքի մեծ դպրոց»:
Հ.Գ.- Լուսանկարում Վարդան Խաչատրյանն է, որի դուստրը «երբեք չի եղել» Վաղինակ Ջանազյանի կինը:
Կարդացեք նաև