Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները երեկ հերթական այցն են կատարել Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ հոգանոց հայկական ընտանիքին։
Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին հայտնել են ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակից, ռազմագերիները կազմակերպության աշխատակիցների միջոցով նամակներ են փոխանցել իրենց ընտանիքներին։
Կարմիր Խաչի ներկայացուցիչները ծանոթացել են պայմաններին, որոնցում պահվում են հայ զինվորները եւ քաղաքացիական անձինք։
«Ազատություն» ռադիոկայան