Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խոսնակը հակադարձում է Թուրքիայի նախագահին

Նոյեմբեր 23,2011 16:54

«Եթե պարոն Գյուլն անդրադարձել է հայ-թուրքական գործընթացին, ապա լավ կաներ, որ խոսեր նաեւ հարցի շուրջ բուն Թուրքիայի գործելաոճի մասին, քանզի պաշտոնական Անկարայի կողմից իրականացվող քաղաքականությունը լրջորեն վնասում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Եթե Թուրքիան խոսում է այնպիսի քայլերի մասին, որոնք կարող են հանգեցնել երկու երկրների հարաբերությունների ջերմացմանը, ապա պետք է անհապաղ վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը եւ բացի Եվրոպայի միակ փակ սահմանը»,- «Առավոտի» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես հակադարձեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի՝ Մեծ Բրիտանիայում օրերս հնչեցրած մտքին, թե «Դժվար հարցերը մեկ քայլով չեն լուծվում։ Իրավիճակն այնքան սառած է, որ փչելով չես հալեցնի։ Մի շարք նախաձեռնությունների անհրաժեշտություն կա։ Մի պահ ժամանակը նպաստավոր էր, սակայն այն կարծիքին եմ, որ հնարավոր չեղավ ամեն ինչ համաձայնեցնել։ Տարածաշրջանում բոլորն իրենց շահն էին հետապնդում այդ գործընթացում։ Առաջ եկան դժվարություններ, սակայն չի կարելի ասել, որ ամեն ինչ մեռած է»:

 Ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930