09:50 րոպե: Հայկական պետական տնտեսագիտական համալսարան: Դրսում ուսանողները շատ քիչ են: Մի քանի տղա ներմուտքի մոտ ինչ-որ հարցեր են պարզում: Մի քանիսն էլ վազում են այս ու այն կողմ: Համալսարանի ներսում աշխույժություն չկար. բոլորը դասի էին: Մի լսարանի դուռ բացեցինք: Ուսանողները ուշադիր դասախոսին էին լսում: Դասախոսություն էր չոր ու ցամաք թվերի մասին:
Ուսանողական խորհրդում ամեն ինչ «աշխույժ է» . պարզվեց` համալսարանում «ուսանողական աշուն» է: Ուսանողները փորձերի մեջ են: Մեկը երգում է, մյուսը` բղավում , երրորդն էլ մտահոգ է: Դրությունը այլ է համալսարանի ճաշարանում: Ամեն մեկը իր թեյի կամ սուրճի հետ: Մեկ էլ ներս է մտնում մի տղա` կիսաքնած վիճակում, ով արթնանալու է ճաշարանում` սուրճի սեղանի շուրջ: Մի դասախոս թղթապանակն էր «քրքրում»` ուշադրություն չդարձնելով շուրջը կատարվող անց ու դարձին: Մենք հեռացանք` չխանգարելով դասը ու մնացածի հանգիստն ու զբաղմունքը:
Մելանյա Հարությունյան