Այսօր` նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 02.30-ի սահմաններում, Նոր Խարբերդի բնակիչ, 41-ամյա Վարդանիկ Պողոսյանը, վարելով «Օպել» մակնիշի 30 ԼՍ 135 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում ընդհարվել է մայթեզրին կայանված մեկ այլ ավտոմեքենայի և գլխիվայր շրջվել:
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Վարդանիկ Պողոսյանը հետաքննիչի որոշմամբ ենթարկվել է բժշկական հետազոտության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: