Եթովպացի ճանաչված մարաթոնյան վազորդուհի Դատարտու Տուլուն հարցազրույցներից մեկում խոստովանել է, թե իր ամենասիրած մարզաձեւը թենիսն է, եւ ինքը սիրահարված է Անդրե Աղասիին եւ Մարթինա Հինգիսին:
Տուլուն աֆրիկացի առաջին կին մարզուհին է, որին հաջողվել է նվաճել օլիմպիական մեդալ: Ընդ որում, նա երկու «ոսկի» ունի Բարսելոնից եւ Սիդնեյից եւ մեկ «արծաթ» էլ` Աթենքից: Վազորդուհու նախասիրած մրցատարածությունը 10 հազար մետրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ