Լրահոս
Օրվա լրահոսը

« Մանկապարտեզի դայակներից մինչեւ դպրոցի տնօրեններ նախընտրական շտաբներում են»

Նոյեմբեր 23,2011 15:37


«
ՀՀ առաջին նախագահը կադրեր ընտրեց հին որսագողից լավ անտառապահներ դուրս կգան սկզբունքով, որը չգործեց: Երկրորդ նախագահի ժամանակ շատ կանոններ մշակվեցին՝ քաղծառայության, պետական ծառայության հետ կապված: Իսկ երրորդ նախագահի օրոք ընտրվեցին ոչ կուսակցական եւ պրոֆեսիոնալ կադրեր »,- այսօր Մամուլի ազգային ակումբում կադրային քաղաքականության մասին քննարկման ժամանակ պատմական էքսկուրս արեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա, կադրային խնդրի լուծումը հետեւյալն է, որ այն անձինք, ովքեր գործադիրում պաշտոնների կանցնեն՝ պետք է դադարեցնեն կուսակցական գործունեությունը, նույնիսկ դուրս գան անդամակցությունից:

Ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի, անցած 20 տարվա ընթացքում կադրեր ընտրվել են մի սկզբունքով՝ «Որքան հավատարիմ կլինես ընտրական գործընթացին, ըստ այդմ կլինի քո հատուցումը: Շատերը նախիրի պես մտնում են այս կամ այն կուսակցություն՝ առանց նույնիսկ իմանալու, թե դա որ կուսակցությունն է: Մեկը մտածում է, որ իր դարպասի դուռը կկառուցվի, մյուսը՝ որդուն բանակից կփախցնի , այսինքն՝ կամավոր ստրկամտությամբ են գնում: Արդյունքում՝ մանկապարտեզի դայակներից մինչեւ դպրոցի տնօրեններ նախընտրական շտաբներում են եւ իրենց օձիքի տակ 6 կուսակցության նշան ունեն: Մարդիկ վստահ են, որ պիտի համակրես իշխանությանը, որ քո տեղն ունենաս արեւի տակ»:

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ մեր երկրում պաշտոնները զբաղեցնում են մարդիկ, որոնք ուզում են իշխանության միջոցով տիրանալ տնտեսությանը. «Եթե բիզնեսը տարանջատվի տնտեսությունից, ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930