Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտանն այլեւս չի «բուրում», գետը մաքրել են առանց մրցույթ հայտարարելու

Նոյեմբեր 23,2011 15:31

Սիսիան այցելող անծանոթ հյուրերին քաղաքն այսուհետ չի դիմավորի գարշահոտությամբ ու տարատեսակ կենդանիներով՝ մլակներով ու մոծակներով: Պատճառը ձմեռն ու Սիսիանի ցուրտը չեն: Սիսիանի կենտրոնական հատվածով հոսող Որոտան գետը, որը տասնյակ տարիներ չէր մաքրվել տիղմից ու տարիներով կուտակված աղբից, այս տարի մաքրվել է կառավարության հատկացրած միջոցների հաշվին:

Կառավարությունը Սյունիքի մարզին հատկացրել էր 720 միլիոն դրամ, որից 125 միլիոնը՝ Սիսիանին: «Առավոտը» տեղեկացրել էր, որ շուրջ 70 միլիոն դրամն ուղղվել էր փողոցների վերանորոգմանը, իսկ 50 միլիոնից ավելին՝ Որոտանի ջրային հայելիների մաքրման աշխատանքներին: Սիսիանցիներն ուրախ են, որ քաղաքում այլեւս գարշահոտ տարածված չէ, բայց զարմանում են, որ կառավարությունը 50 միլիոն դրամը տրամադրել է գետի մաքրմանը. շատերը կարծում են, որ նման չափի գումարով կարելի էր մաքրել Որոտանի նման մի քանի  գետեր:

Մեր տեղեկություններով, մրցույթ չի անցկացվել աշխատանքներն իրականացնելու համար: «Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը հաստատեց այդ տեղեկությունը եւ ասաց, որ առանց մրցույթի աշխատանքներն իրականացնելը եղել է կառավարության որոշումը: Նրա փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, շուրջ 52,5 միլիոն դրամի աշխատանք է կատարվել եւ նա համակարծիք չէ, որ նշված գումարի չափը մեծ է եղել. «Այդ գումարով պլանավորել էինք իրականացնել 9800 խորանարդ մետր աղբի տեղափոխման աշխատանքներ, բայց 11-12 հազար խորանարդ մետր աղբ ենք տեղափոխել: 20 եւ ավելի տարիներ գետը չէր մաքրվել: Նախկինում կենցաղային կեղտաջրերը թափվել են գետը, եւ աստիճանաբար այդ կեղտաջրերը նստվածք են տվել, որը գրեթե ճահճացման էր հասցրել, ստեղծել շրջակա միջավայրի աղտոտման եւ հակասանիտարական վիճակ ու դարձել համաճարակի աղբյուր»:

 

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930