Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանա. Անվտանգ սեքսի «քարոզը» երիտասարդությանը մղում է ամենաթողության

Նոյեմբեր 23,2011 15:24

Շատ զարգացած երկրներում կրոնի մի տեսակ կա, որը կոչվում է մարդու իրավունք. դա հեթանոսական կրոնի տեսակ է, որտեղ մարդը վերածվում է պաշտամունքի առարկայի, եւ աբորտի կողմնակիցները համարում են, որ պտուղը կնոջ մարմնի մի մասն է, եւ ինչ ուզի՝ կարող է անել: Այսօր «Հենարան» ակումբում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ քննարկվող թեմայի շուրջ այս տեսակետները հայտնեց Կոտայքի թեմի Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը: Նրա խոսքերով. «Այդ ամենի հիմքում հաճույքներն են, վայելքը, սեռական սանձարձակությունը: Մարդկային էակը սկսում է իր կյանքը բեղմնավորման պահից, այդ էակի ոչնչացումը հավասար է մարդասպանության»:

Հոգեւոր հովվի ներկայացմամբ, այսօր դպրոցներում, այլ հաստատություններում անվտանգ սեքսի քարոզով մարդկությունն Աստծո ստեղծած հազարավոր տարիների բարոյական նորմերը փոփոխում է եւ հարմարեցնում իրենց:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ է քահանան դեմ անվտանգ սեքսի քարոզին, չէ՞ որ դա ինչ-որ կերպ նպաստում է մի շարք հիվանդությունների կանխարգելմանը՝ տեր Կյուրեղը պատասխանեց. «Դեմ եմ ամենաթողությանը: Այդ քարոզով ասում են՝ ինչ ուզում եք արեք՝միայն թե չվարակվեք»: Մեր այն դիտարկմանը, որ սեռական ցանկությունն էլ Աստծված մարդու հետ է ստեղծել, ի՞նչ կարող է անել մարդը, երբ նման ցանկություն ունի, հոգեւոր հովիվը պատասխանեց. «Սեռական ցանկությունը Աստված տվել է, որպեսզի մարդը սերունդներ ունենա եւ մարդկային ցեղը շարունակվի: Աստված դրել է նորմեր. ոչ ոք չի արգելում սեռական հարաբերությունները, բայց դա պետք է լինի օրինական ամուսնության ճանապարհով, որովհետեւ պսակը, ամուսնական հարաբերութունները Աստված օրհնում է: Մնացած ամեն ինչ բարոյականությունից դուրս է»:

Ինչ վերաբերում է անվտանգ սեքսի քարոզին,  ապա հոգեւոր հովիվն այսպես մեկնաբանեց իր դեմ լինելը. «Դա մղում է երիտասարդությանը ամենաթողության. ուղղակի զգուշորեն իրենց կրքերը բավարարելուն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930