Լրահոս
Օրվա լրահոսը

Անցումային փուլում գտնվող պետության փորձարկման ենթակա մկների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 23,2011 14:56

 

Մանկությունից սկսած մինչ այսօր պարբերաբար լսել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը անցումային փուլում գտնվող պետեություն է: Այդ խոսքերը լսել եմ ՀՀ երեք նախագահներից, իրար հետեւից տեղերով փոխվելով  քաղաքական գործիչներից, քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողներից: Տեսնես, երբ է գալու անցումային փուլի ավարտը. օրինակ ինձ այս հարցը շատ էր անհանգստացնում: Մանկությունիցս սկսած` անգիր եմ արել անցումային փուլի հետ կապված աքսիոման. կարուսել չեմ նստել, որովհետեւ չկար, չէր աշխատում, մուլտֆիլմեր չեմ նայել՝ հնարավոր չէր, էներգետիկ ճգնաժամ էր, կրկես չեմ գնացել՝ կենդանիներ չկային, ուտելիք չկար այդ խեղճերին կերակրելու համար… կարճ ասած մանկություն չեմ ունեցել,  որովհետեւ  տեւական անցումային  փուլում էինք:

Այժմ ավելի անմխիթար վիճակ է: Առաջ եթե հավատացած էի, որ Հայաստանում  անցումային փուլն ավարտվելու է, հիմա  հասկացել եմ, որ բոլոր ոլորտներում  դա շահարկողներն ուղղակի մկների նման փորձարկումների են ենթարկում մարդկանց, որոնցից շատերը գուցե այլընտրանք չունեն: Ստացվում է՝  ՀՀ քաղաքացիների  ու փորձամկների իրավունքները  աղերսվում են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել