Ջասթին Բիբերի երկրպագուները հիասթափված են: Օրեր առաջ երգիչը գրողի ծոցն է ուղարկել բոլորին: Ջասթինն ընկերների հետ միասին դուրս է եկել ռեստորանից, որտեղ նրան, ինչպես միշտ, սպասելիս է եղել երկրպագուների մեծ բանակը: Երգիչը, սակայն, այնքան անտրամադիր է եղել, որ իր ֆաներին ժպտալու փոխարեն՝ նրանց մեջտեղի մատ է ցույց տվել, գոռացել, հայհոյել. հաղորդում է plitkar.com.ua կայքը:
Հայտնի է, որ այժմ Ջասթինի համար ծանր ժամանակներ են, նա հուսալքված ու սթրեսային վիճակում է, քանի որ մի անծանոթ աղջիկ հրապարակայնացրել է, թե երեխա է սպասում երգչից: Եվ չնայած աղջիկը պնդում է, որ իր կրած երեխայի հայրը Ջասթինն է, իսկ երգիչը՝ հերքում, բայց, այնուամենայնիվ, սպասում է ԴՆԹ հետազոտության արդյունքներին:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ