Երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը եւ Նորվեգիայի Ագդերիի համալսարանի գեղարվեստական ֆակուլտետի դեկան Ալֆ Կջեթիլ Իգլանդը կնքեցին փոխհամաձայնության հուշագիր եւ փոխհամագործակցության համաձայնագիր։ Շ. Շահինյանը «Առավոտին» նախ հայտնեց, որ համագործակցության առաջարկն իրենք ստացել են ուսումնական տարվա սկզբին, հետո էլ մանրամասնեց. «Մեր ուսանողների շրջանում անցկացված լսումների արդյունքում 2012-2014 ուստարում Ագդերիի համալսարանի մագիստրատուրայում կուսանի 6 ուսանող՝ 2 դաշնակահար եւ 4 ջութակահար»։ Փաստեց նաեւ, որ սա հենց բոլոնյան գործընթացի շրջանակներում է, ինչն էլ ենթադրում է նաեւ նման ծրագրերի իրականացում։
Մեր հետաքրքրությանը, թե բացի եվրոպական կրթօջախներից, Ագդերիի համալսարանն ունի՞ կապեր ԽՍՀՄ երկրների համապատասխան հաստատությունների հետ, Ա. Կջեթիլ Իգլանդը պատասխանեց. «Հայաստանն առաջինն է նախկին Միության երկրներից, որի հետ սկսում ենք գործընթաց եւ հույս ունենք այն հետագայում ընդլայնել»։
Ս.Դ.
«Առավոտ» օրաթերթ