Վիեննայում կայացած հանդբոլի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի վիճակահանությունը որոշեց Հայաստանի հավաքականի ապագա մրցակիցներին: 10-րդ խմբում մեր ընտրանուն ուժեղ մրցակիցներ են բաժին ընկել՝ Սերբիան եւ Բելգիան, որոնց արգելքը հաղթահարելը շատ դժվար է լինելու: Սա արձանագրել է նաեւ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան:
Խմբային հանդիպումները կայանալու են եկող տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ը: Չնայած համեմատաբար անհաջող վիճակահանությանը՝ հայ հանդբոլիստները Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել սկսել են շատ վաղուց՝ ուսումնամարզական հավաքներ անցկացնելով, մրցափորձ կուտակելու նպատակով միջազգային մրցաշարերի մասնակցելով:
«Առավոտ» օրաթերթ