Մեր ժամանակների աշխարհի լավագույն գրոսմայստերներից մեկը՝ Ալեքսեյ Շիրովը, որ արդեն 15 տարի Իսպանիայի քաղաքացի է եւ ապրում ու հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո, որոշել է վերադառնալ Լատվիա եւ եկող տարվանից միջազգային մրցումներում ներկայացնել իր հայրենիքը:
Վերջերս լրացավ Շիրովի 40 տարին՝ տղամարդու համար տարիք, երբ սկսում ես գնահատել-իմաստավորել ապրածդ կյանքն ու շտկումներ կատարել: 2000-2002 թվականների աշխարհի փոխչեմպիոնը Ռիգա վերադառնալու իր նպատակների մասին պատմել է «Chess-news.ru»-ի թղթակցին: Շիրովի խոսքերով, նա պատրաստվում է դեկտեմբերի 5-ին հանդիպել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ: Կալմիկյան օլիգարխն իր առջեւ շախմատն օլիմպիական խաղերի ծրագիր մտցնելու լուրջ նպատակ է դրել, ինչի համար նրան անհրաժեշտ է 150 երկրների ազգային ֆեդերացիաների հավանությունն ունենալ: Եվ Շիրովի վերադարձը Լիտվա, ըստ ամենայնի, նաեւ այդ նպատակն է հետապնդում:
«Առավոտ» օրաթերթ