Մինչ Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը մտերիմներին հավատացնում է, որ էլի տնօրեն կդառնա, նախարար Աշոտյանը պնդում է, որ իր օրոք նման բան չի լինի:
Էջմիածնի թիվ 2 դպրոցի մասին «Առավոտը» գրել է մեկ տասնյակ հոդված. փետրվարի 19-ին՝ «Հրեշտակների դպրոցը». տնօրենը հայհոյում է եւ ծեծո՞ւմ: Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի կրթօջախներից մեկում, մեղմ ասած, անառողջ մթնոլորտ է», https://aravot.am/ old/am/articles/regions/89792/view, փետրվարի 23-ին՝ «Խիստ նկատողություն-2», https://aravot.am/old/am/articles/education/89923/view, փետրվարի 25-ին՝ «Դպրոցի տնօրենի դեպքի առթիվ», https:// aravot.am/old/am/articles/education/ 90040/view, մարտի 1-ին՝ «Իմ դեմ խաղ չկա. քրգործ հարուցվել է, սակայն տնօրենը չի հեռացվել պաշտոնից եւ հասու է դպրոցի ողջ փաստաթղթերին», https://aravot. am/old/am/articles/regions/90135/view, մարտի 25-ին. https://aravot.am/old/am/articles/regions/91119/view՝
«Ինչի նշան է լռությունը. Մինչ կրթության եւ գիտության նախարարությունը չի շտապում հրապարակել ունեցած տեղեկությունը, Էջմիածնում խոսում են, որ պաշտոնեական լիազորությունները անցնելու փաստի առթիվ քրգործով անցնող տնօրենը նշանակվելու է մարզպետարանի կրթության վարչության պետ», մայիսի 3-ին՝ «Հայհոյող տնօրենից ազատվեցին», https://aravot.am/ old/am/articles/education/92704/view, մայիսի 7-ին՝ «Դպրոցը՝ անկարգության թատերաբեմ. Քրեական գործով անցնող ու հեռացված տնօրենի կողմնակիցները խափանում են դասապրոցեսը եւ ավերում դպրոցը», https://aravot.am/old/am/articles/regions /92948/view, հունիսի 2-ին՝ «Լռությամբ հաստատեցին կատարվածը. Եթե ուսումնական տարվա ավարտին դպրոցներում կրքերը թեժանում են՝ քննաշրջանով պայմանավորված, ապա Էջմիածնի 2-րդ ավագ՝ աղմկահարույց դպրոցում զգայական բորբոքումների փոխարեն բառացիորեն իրական թեժացումներ են», https:// aravot.
am/old/am/articles/regions/94026/view եւ այլն:
Ցավալի իրականությունը հետեւյալն է. այս դպրոցից այլ կրթօջախ տեղափոխված երեխաներն ու նրանց ծնողներն են նախկինի մասին սոսկալի բաներ ասում. տնօրեն Սուսաննա Նազարյանը բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ ու նայողներ է պատրաստում, աշակերտների հետ հայհոյանքով եւ ժարգոնով է խոսում: Աղմուկից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Սուսաննա Նազարյանին կարգապահական տույժ՝ «խիստ նկատողություն» հայտարարվեց, հետո Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Բայց քրեական գործի հարուցումից հետո Սուսաննա Նազարյանը շարունակում էր պաշտոնավարել: Էջմիածինցիները պատմում էին, որ մարդիկ տեսել են, թե ինչպես է մինչեւ ուշ գիշեր վառ եղել դպրոցի տնօրենի աշխատասենյակի լույսը: Թե ինչ է արել ուշ ժամին տնօրենը աշխատասենյակում՝ ոչ ոք չի տեսել, բայց այն, որ պաշտոնեական լիազորությունները անցնելու մեղադրանք կրող եւ կամովին հեռանալ չցանկացող տնօրենի ձեռքի տակ են դպրոցի ողջ փաստաթղթերը՝ մտորելու, անհանգստանալու տեղիք է տալիս: Հետո Սուսաննա Նազարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը Էջմիածնից տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի քննչականի բաժնի վարույթ: Եվ այսքանից հետո միայն, ավելի քան երկու ամիս տեւած աղմուկից եւ քրեական գործ հարուցելուց երկու ամիս անց, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ապրիլի 30-ից դադարեցվեցին Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները: Լուրեր կան, որ հանրապետական Սուսաննա Նազարյանը Հանրապետական կուսակցության ներսում հովանավոր ունի, ով ջանում է ամեն կերպ մաքուր պահել Սուսաննա Նազարյանին:
Հեռացումից հետո տնօրենի ներկայությունը դպրոցում զգացվում էր, ըստ «Առավոտի» աղբյուրի, երեք ուսուցիչների՝ Գազազյան-Հակոբյան-Մելոյան եռյակի միջոցով: Աշակերտների վրա ազդելու եւ իրենց կամքը պարտադրելու «սուրբ առաքելությունն» էլ իրականացնում են քրեական գործով անցնող հեռացված տնօրենի որդին եւ դուստրը, որոնք սովորում են այդ դպրոցում:
Ավելի քան վեց ամիս անց՝ Սուսաննա Նազարյանը դեռ վստահ է, որ գալու են հին ժամանակները ու նա կրկին նստելու է Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենի աթոռին: Էջմիածինցիները պատմում են, որ նա հեռացման օրը ու դրանից առաջ ամենուր հայտարարում է՝ «Իմ դեմ խաղ չկա, ես դեռ վերադառնալու եմ» ու հավատացնում, որ դպրոցը նոր տնօրեն դեռ չունի, ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ տեղը պահում են իր համար:
Ծնողները ուրախ են, որ 2010-2011 ուստարվա երկրորդ կիսամյակում դպրոցում բարձրացած աղմուկն ու անառողջ զարգացումները այս ուստարում փոքր-ինչ խաղաղվել են, բայց վիճակը դեռ գոհացուցիչ չէ: Սուսաննա Նազարյանն էլ, ով դիմել է վարչական դատարան՝ տնօրենի պաշտոնում վերականգնվելու հայցով, մտերիմներին հայտարարել է, թե չի պատրաստվում հանձնվել. պայքարելու է կորցրածը ետ բերելու համար, դատական կարգով դրամական փոխհատուցում է պահանջելու նրանցից, ովքեր արատավորել են իր անբասիր անունն ու հարվածի տակ դրել հեղինակությունը:
Մինչ հայկական արդարադատությունը օրենքի սահմաններում վճիռ կկայացնի, տիկնոջ հնարավոր վերադարձի մասին խոսակցությունների վրա լույս սփռելու նպատակով փորձեցինք զրուցել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Անլուրջ համարելով Սուսաննա Նազարյանի վերադարձի մասին շրջանառվող խոսակցությունները, նախարարն ասաց, որ իր պաշտոնավարման երկուսուկես տարիների պրակտիկայում դեռ հեռացված տնօրենի վերադարձի դեպք չի արձանագրվել: «Ես նրան ազատել եմ վստահության կորստի հիման վրա: Կարծում եմ՝ հասարակությանն ապացուցել, որ նրա նկատմամբ վստահություն չկա, ավելորդ է»:
Իսկ թե դատարանն ինչ վճիռ կկայացնի նախարարի հրամանի դեմ Նազարյանի հայցով, Աշոտյանը կանխատեսել չի կարող: Բայց եւ՝ ձեռքերը ծալած չի նստի, եթե հանկարծ դատարանը ընդդեմ իր հրամանի վճիռ արձակի:
ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ