Լրահոս
Օրվա լրահոսը

Գոգարանում հրդեհից մահացած 3 երեխաների հարազատներին կօգնեն

Նոյեմբեր 23,2011 13:30

Գոգարանի գյուղապետ  Արթուր Գալոյանն այսօր  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջ գյուղն արդեն մի քանի օր է սգի մեջ է համագյուղացիների՝ Գասպարյան եղբայրների երեխաների մահվան պատճառով: Նրա խոսքերով, գյուղում շրջանառվում են լուրեր, թե երեխաները վառվել են քնած ժամանակ. «Բայց կարող է քնած չեն եղել, որովհետեւ երեխաները վառվել են շորերով: Ինչ իմանանք, կարող է երեխաներն ինչ- որ բան են գցել վառարան, մի բան արել են եւ հրդեհ է բռնկվել»: Ըստ գյուղապետի , Գասպարյան եղբայրներն ապրում են նույն տանը: Մահացած երեխաներից երկուսն ավագ, մյուսը՝ փոքր եղբոր երեխաներն են եղել: Պարոն Գալոյանի տեղեկացմամբ, Գասպարյան եղբայրները  սոցիալապես ապահով  վիճակում են. «Ավագ եղբայրը  խանութ ունի, բայց, անկախ դրանից, մարզպետարանը եւ գյուղապետարանն էլ իր հերթին ֆինանսապես կաջակցեն այս ընտանիքին»:

Նշենք, որ նոյեմբերի 18-ին Լոռու մարզի Գոգարան գյուղում Գասպարյանների ընտանիքում հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով տանը գտնվող 3 անչափահաս երեխաները ծանր այրվածքներ ստանալով՝ մահացել են հիվանդանոցում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել