Լրահոս
Օրվա լրահոսը

Մնամ նամակիդ սպասող

Նոյեմբեր 23,2011 13:18

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ծավալուն նամակ էր հղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, որում նշել էր մի շարք կետեր, որոնք, ըստ «Ժառանգության» ղեկավարի, անհրաժեշտ է իրականացնել մինչեւ ընտրություններ՝ առավել արդար, թափանցիկ եւ ազատ խորհրդարանական ընտրություններ ապահովելու համար: Երեկ «Առավոտը» հարցրեց «Ժառանգության» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին՝ ի՞նչ է սպասում Րաֆֆի Հովհաննիսյանը երկրի նախագահին ուղղած իր նամակից, արդյոք մտածում է, թե ՀՀ նախագահը պատասխան նամա՞կը կուղարկի Րաֆֆի Հովհաննիսյանին, որում կնշի, թե այս ու այն կետը ընդունելի են, այս մեկն ու այն մյուսը՝ ոչ, իսկ այ, սրանք կտրականապես անընդունելի են: Ի պատասխան՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Կարծում եմ՝ պատասխանի տարբերակը նախագահը ինքը կորոշի, թե ինչպիսին կլինի, բայց, իմ կարծիքով, այդ նամակի լավագույն պատասխանը նրանում նշված կետերը կյանքի կոչելն է, իրականացնելը. դրանից լավ պատասխան ես չեմ ակնկալում»: Մեզ համար ամենից անհնարին առաջարկ էր թվացել մինչեւ ընտրություններ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին առաջարկը: Ինչպե՞ս է հնարավոր ընտրությունների շեմին նման փոփոխություն իրականացնել, անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի, դա կարծես զուտ տեխնիկական առումով էլ է անհնարին: Ըստ մեր զրուցակցի՝ շատ էլ հնարավոր է. «Շատ հնարավոր է՝ դրա համար ԸՕ-ի մեծածավալ փոփոխություն պետք չէ, ընդամենը մի քանի հոդված է փոխվելու, եւ եթե հանրապետության նախագահը եւ իշխող կուսակցությունը այդպիսի քաղաքական կամք դրսեւորեն, կարծում եմ՝ խնդիր չի լինի, մենք իրենց կօժանդակենք, որ արտահերթ նիստը գումարվի եւ այդ փոփոխությունը իրականացվի: Կազմակերպչական առումով ընթացակարգերի փոփոխություն չի ենթադրվի, ընդամենը քաղաքական նպատակահարմարությամբ այս կետը մնացել է, եւ եթե լինի քաղաքական կամք՝ վերացնել մեծամասնականը, ապա սա, միանշանակ, կբարելավի ընտրական գործընթացները»:

Մ. Ե.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930