Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախորդ Փանոսը… կներեք՝ Խուան Կառլոսը, կոտրել է քիթը

Նոյեմբեր 23,2011 13:21

Երկուշաբթի օրը Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը, ըստ ABC լրատվական գործակալության, հայտնվել է պաշտոնական հանդիպման՝ աչքի տակ կապտուկով եւ ջարդված քթով: 73-ամյա թագավորն ասել է, որ այդ վնասվածքները ստացել է, երբ պատահմամբ գլուխը խփել է դռան եզրին: Չնայած դիպվածին՝ նա ներկայացել է նախատեսված հանդիպմանը, որի ժամանակ Սուդանի, Բելգիայի, Մալազիայի, Հնդկաստանի եւ Կիպրոսի նոր դեսպանները նրան պիտի հանձնեին իրենց հավատարմագրերը: Հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե՝ ի՞նչ է պատահել, որ նման տեսք ունի, թագավորն ասել է.«Ահա թե ինչ է լինում, երբ «հագնում ես» դռանը»:

Խուան Կառլոսին, կարելի է ասել, նման դիպվածներն ուղղակի հետապնդում են: 1981 թվականին իսպանական միապետը կրկին գլխով «հագել էր» դռանը, որն, ավաղ, ապակեպատ էր եղել, եւ թագավորական ծանր գլխի հարվածից կոտրվել էր: Արդյունքում՝ թագավորը բազմաթիվ քերծվածքներ էր ստացել, այդ թվում՝ լուրջ վնասվածքներ, որոնց պատճառով որոշ ժամանակ ստիպված էր հիվանդանոցում անցկացնել:

Բացի այդ, Խուան-Կառլոսը, որը լեռնադահուկային սպորտի եւ որսորդության հայտնի սիրահար է, մի քանի անգամ վնասվածքներ է ստացել իր այդ հրապուրանքների պատճառով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930