Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ փոթորիկ անպայման լինելու է

Նոյեմբեր 23,2011 12:28

Անհավանական է, բայց աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշարում երրորդ անգամ անընդմեջ միայն ոչ-ոքիներ գրանցվեցին: Մոսկվայում, ասես, ամեն ինչ խաղաղ է: Բայց այդպես լինում է միայն մեծ փոթորիկներից առաջ: Մանավանդ, որ մրցաշարի ավարտին արդեն ընդամենը երեք տուր է մնում եւ խաղատախտակների առջեւ շախմատային գերաստղերն են, որոնց մեջ են աշխարհի գործող չեմպիոնը եւ հավակնորդը, աշխարհի թիմային չեմպիոնը, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատարը եւ աշխարհի գավաթակիրը: Այնպես որ, փոթորիկ անպայման լինելու է: Դա է պարտադրում նաեւ մրցաշարային աղյուսակի խիտ դասավորվածությունը. Չորս առաջատարները` Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին եւ Սերգեյ Կարյակինը վեց տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր: Եվ եթե Լեւոնի եւ Մագնուսի պարագայում դա բնական է, ապա հաստատ մյուս երկուսին իրենցից բարձր տեսնել չեն ուզենա ընդամենը կես միավոր պակաս ունեցող Անանդը, Իվանչուկը, Սվիդլերը: Էլ չենք խոսում աղյուսակի հատակին հանգրվանած Գելֆանդի մասին:

Այսօր` 7-րդ տուրում Արոնյանը խաղում է Գելֆանդի, Կրամնիկը` Նակամուրայի, Իվանչուկը` Անանդի, Նեպոմնյաշչին` Կարյակինի, Կարլսենը` Սվիդլերի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930