Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Սոնա Շահգելդյանը «շատ ընտիր» ռուսերեն է խոսում, ուղղակի իրեն նախանձում են

Նոյեմբեր 23,2011 12:18

«Ժողովուրդը» զրուցել է Սոնա Շահգելդյանի հետ:

Վերջերս ինտերնետում կրկին հայտնվեց Սոնա Շահգելդյանի ռուսերեն ելույթը, որը, հետո պարզվեց, հենց ինքը՝ Սոնան է տեղադրել՝ ապացուցելու, որ այս տարի ինքը շատ ավելի լավ է խոսել ռուսերեն, քան անցած տարի։

– Ես կարծում եմ, որ շատ լավ եմ խոսել, շատ ընտիր։ Չեմ հասկանում՝ հիմա ինչի համար են խոսում։ Այս տարի, երբ «Նոր ալիք»-ի հյուրն էի, շատ ճիշտ եմ խոսել։ Հիմա ի՞նչ են ուզում ասած լինեն։ Այդ հոլովակը ես եմ տեղադրել։

– Հիշում եք՝ անցած տարվա թերի ռուսերենով արտահայտվելուց հետո մի հարցազրույցում նշել էիք, որ արդեն պարապում եք, աշխատում այդ ուղղությամբ։

– Այս ձայնագրության մեջ, որ հիմա ես գցել եմ, բացարձակապես ոչ մի սխալ չկա։ Իմ ընտանիքում բոլորը շատ լավ ռուսերեն են խոսում, իսկ այն, որ մի բառ վրիպել եմ, չի նշանակում, որ ռուսերեն չգիտեմ։ Անցած տարվանը ես շատ լավ գիտեմ՝ ով է սարքել ու գցել։ Նա, ով ինձ նախանձում է։ Ասեմ, որ առաջին ձայնագրության մեջ էլ լավ եմ խոսել, պարզապես մոնտաժ են արել եւ այնպիսի պահերն են գցել, որտեղ մի քիչ դժվարանում եմ խոսել։ Այսինքն՝ դիտավորյալ են սարքել։ Հիմա ամեն ինչ էլ կարողանում եմ անել։ Դե թող իմ լավ ելույթից խոսեին, բայց ոչ, մի քանի մարդ իրեն շատ վատ է զգացել այն փաստից, որ ես հաղթել եմ։

– Այդ մարդիկ Հայաստանի՞ց են։

– Այո, եւ այդ ամենն արվեց իմ հաղթանակից հետո։ Բարի նախանձ արտահայտություն չկա, բոլոր մարդկանց էլ, որոնք հաջողությունների են հասել, կնախանձեն։

Իսկ ինչ վերաբերում է այս անգամվա իմ խոսելուն, համաձայն չեմ բացասական կարծիքների հետ, թող կարողանան իմ կեսի չափով իրենք էլ խոսեն։ Անկեղծ ասած, ինձ համար կարեւոր էր, որ ես լավ երգեմ, ոչ թե ցույց տամ իմ ռուսերենի իմացությունը։ Ու դրսում մարդիկ ինձ սիրել են, միայն Հայաստանում են այսպես արձագանքել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930