Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչկանի փոխարեն Սյունիքում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվելու

Նոյեմբեր 23,2011 11:37

Լոռու մարզի Թռչկանի ջրվեժը միայն հասարակական աղմուկից հետո փրկվեց ոչնչացումից: Աղմուկից ու բողոքի բազմաթիվ ակցիաներից հետո ՀՀ կառավարությունը նոյեմբերի 3-ին որոշեց փոփոխել Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման եւ Թռչկանը դարձավ հատուկ պահպանվող տարածք: «Սրանով մենք այս խնդիրը կհամարենք ամբողջությամբ փակված», – որոշումից հետո հայտարարել էր ՀՀ վարչապետը:

«Էկոլուրին» սակայն հայտնի է դարձել, որ Թռչկանից հրաժարված կառավարության թույլտվությամբ Սյունիքի Գեղի գետի ջրահավաք ավազանում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվելու: Նախագծերը փաստաթղթային ստուգման կամ շինարարական աշխատանքների սկսման փուլում են:

Ըստ առկա տեղեկությունների, ՀԷԿ-երից մեկը պետք է կառուցվի Գեղի գետի Գյարդ վտակի վրա, որը Կապան քաղաքին մատակարարում է խմելու ջրի մոտ 50%-ը: Միայն այս պատճառը բավական է, որ փորձագետները պնդեն, որ նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի տեսանկյունից հաջող չէ:

«Էկոլուրը» ուսումնասիրել է բազմաթիվ ՓՀԷԿ-երի փաստաթղթերը եւ մի օրինաչափություն նկատել. դրանք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական չունեն, կամ այդ հատվածը շատ թույլ է ներկայացված: Գետերն անձնագիր չունեն, նրանց տվյալները հին են եւ չեն համապատասխանում իրականությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930