Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուդիսն» ասում է, որ Հայաստանի տնտեսությունը վատն է

Նոյեմբեր 23,2011 11:29

«ՀՀ կառավարության համար «դժվար» օրեր են սկսվել,- կանխատեսում է «Հայկական ժամանակը» եւ շարունակում,- Ընդամենը նախորդ օրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տնտեսական ցուցանիշները, որոնցից պարզվեց, որ Հայաստանի տնտեսությունում սկսվել է անկման շրջան։

Դրան զուգահեռ, միջազգային հեղինակավոր «Մուդիս»  վարկանիշային կազմակերպությունը (Moodys investors service) օրերս տվեց իր գնահատականը մեր երկրի տնտեսության մասին, եւ այդ գնահատականը վատն է։ «Մուդիսը» նոյեմբերի 21-ին հրապարակած հատուկ զեկույցով Հայաստանի վարկանիշը մեկ աստիճանով նվազեցրել է մինչեւ Ba2-ի, այսինքն՝ «կայունից»  «բացասականի»:  Հեղինակավոր այս կառույցի նման որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ արտաքին պարտքի սպասարկման հեռանկարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930