Արաբկիրի հարկային տեսչությունն ավարտել է գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում օրերս սկսված ստուգումները։ Համբարձումյանը երեկ«ՀԺ»-ին հայտնել է, որ որեւէ խախտում չի արձանագրվել։
Մեր թղթակցի հարցին, թե հարկայինի խաղաղ հեռացումը չի՞ նշանակում, որ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի հետ կապված քրգործերի շրջանակներում գործարք է տեղի ունեցել, Համբարձումյանը պատասխանել է, որ ինքը մարզպետի հետ կհաշտվի, եթե միայն նա հրապարակային ներողություն խնդրի եւ վերադարձնի իրենից գողացած 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը կամ վճարի գումարը։