«Չորրոդ իշխանությունը» հրապարակել է
«Բլից վիրտուալ»«հարցազրույցը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք.
– Պարոն նախագահ, նախ՝ հասարակությանն առավել հետաքրքրող հարցը, առաջիկայում կադրային նոր փոփոխություններ սպասվո՞ւմ են։
– Գիտե՞ք ինչ, ՀՀԿ շտաբը «բեզ ռազմեռ»չի։
– ճի՞շտ են արդյոք մամուլում հայտնված այն տեղեկությունները…
– Ո՛չ։
– Մամուլում խոսվում էր, որ ձեր դեմ կազմակերպվող ինչ-որ դավադրություն եք բացահայտէղ…
– Այո, որոշ ուժեր մտադիր էին ազատ-արդար ընտրություններ կազմակերպել։ Բարեբախտաբար՝ ժամանակին միջոցներ ձեռք առանք։
– Իսկ ճի՞շտ է, որ ձեր եղբայրը…
– Ստոր հերյուրանքներ են։
– Ես մյուս եղրոր մասին եմ հարցնում։
– Առավել եա։
– Վարչապետի սկանդալային ելույթի տեսագրությունը դիտե՞լ եք։
– Այո։ Եվ նույնիսկ իմ՝ վերահսկողական ծառայությանը հանձնարարել եմ պատճառները պարզելու համար ստուգումներ անցկացնել։
– Համալիրում։
– Չէ, ի՞նչ համալիր, «Վեդի-Ալկոյում»:
– Իսկ ի՞նչ կարծիքի եք Սյունիքի մարզպետի գործունեության մասին։
– Կարծում եմ՝ մամուլը խեղաթյուրված է ներկայացրել փաստերը։ Սյունիքի մարզպետը ոչ թե ինքնաբուխ գործողություններ է իրականացրել, այլ պարզապես նախապատրաստվել է րնտրություններին։ Եթե բանակը միշտ զորավարժություններ է անցկացնում, ինչո՞ւ պիտի նույնը չանեն նաեւ մարզպետները։ Նրանց մարտունակությունը նույնպես պիտի միշտ բարձր լինի։
– Ի՞նչ կարծիքի եք Ռոբերտ Քոչարյանի ապագայի մասին։
– Մենք ամեն ինչ անում ենք թոշակառուների սոցիալական վիճակը
բարելավելու համար։