Այսօր` նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, ժամը 05.00-ի սահմաններում Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 77 LV 771 համարանիշի և «Լիաստղ» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 2810 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը` 25-ամյա Մառլեն Մուրադյանը, տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:
Նրա հանձնարարականով, երկու ավտոմեքենաներն էլ տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: