Լրահոս
Օրվա լրահոսը

Պատից հետո ճակատից կախվելու տրամաբանությունը

Նոյեմբեր 23,2011 00:15

Կյանքում չտեսությունից ավելի տհաճ՝ շատ քիչ բան կա, չտեսությունից ինչ ասես կարող է պատահել: Ժողովրդական առածը զուր չի փաստում. «Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ»…Չտեսության դասական նմուշների կարելի է հանդիպել ամենուր, համացանցը եւս ծփում է «դրանցով»… Օրինակ չտեսություն էր, երբ տարիներ առաջ «ամենայն հայոց» կոմպոզիտոր, դերասան, ռեժիսոր, մարզիկ Գոռ Վարդանյանը իր հերթական արյունոտ ֆիլմի շնորհանդեսին «Մոսկվա» կինոթատրոնի աստիճանների եզերքով մեկ կարմիր գորգ էր փռել ու «էլիտար» հյուրերին քայլեցնում էր դրա վրայով: Չտեսություն են  վերջին շրջանում օլիգարխացածների  քեֆամշակութային-բարեգործական ակցիաները: Չտեսություն է նախարարի պաշտոն զբաղեցնելով ու երեկոյան զգեստ հագած լինելով հանդերձ՝  Կլաուդա Կարդինալեի հետ նույն բեմում  բոկոտիկներով (босоножки) կանգնել ու լեփլեցուն դահլիճ առաջ կինոփառատոնի մասին խոսելը: Չտեսություն է, դիցուք, նվազագույն սպառողական զամբյուղի 10 տոկոսը լցնելու անընդունակ թոշակառուների «ֆոնի» վրա Շքեղության տոնահանդեսի կազմակերպումը ինչ-որ հյուրանոցում, որտեղ մի կողմից Swarovski քարերով ջրի վրա նավ են ստանում, մյուս կողմից` նույն հյուրանոցի հանդերձապահները  խառնում են էլիտարություն ձեւացնողների վերարկուները եւ սպասեցնում կես ժամից ավելի…Ակամայից Սեւակի հայտնի տողը հիշեցի. «Թո՜ւհ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի…»:

Հաճախ հանդիպող չտեսության տիպիկ հրավառություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930