Այսօր` նոյեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Երևանի Պորույր Սևակ փողոցի թիվ 92 շենքի դիմաց 25-ամյա Վահագն Վարդանյանը, վարելով «Աուդի» մակնիշի 29 ՍՏ 045 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 36-ամյա Արտակ Գևորգյանին:
Վրաերթից հետո վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվելու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:
Նրա հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Վրաերթի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ վարորդը աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում` որպես դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ է: