Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժեշտ առողջ օրգանիդ կամ 120 կմ

Նոյեմբեր 22,2011 23:38

Գյուղում ոչ դեղատուն կա, ոչ հիվանդանոց

Երեկ կույրաղիքս ցավում էր, բայց բժշկի չդիմեցի, որովհետև գյուղում չկա նման վայր, որտեղ կարող էին ինձ օգնել: Ստիպված ինքնաբուժությամբ զբաղվեցի, որովհետև գիտեի, որ եթե մոտակա հիվանդանոց գնայի, կույրաղիքիս փոխարեն այլ օրգան կհեռացնեին: Լինում են դեպքեր էլ, երբ մարդը դիմում է նրանց այլ գանգատով` միանգամից կույրաղիքն են հեռացնում ու այդպես շարունակ: Հնարավոր բոլոր օրգանները հեռացնելով գտնում կամ այդպես էլ չեն գտնում իրական հիվանդ օրգանը:

Այնպես որ լսելով նմանատիպ շատ դեմքերի մասին և մոտավոր պատկերացնելով  ինձ հետ կատարվելիքը` բավարարվեցի ցավազրկող հաբով: Ճիշտ է, ես հիվանդանոց չգնացի, բայց խմեցի հաբ, որը ձեռք բերեցի 12կմ ճանապարհ անցնելու հետո, որովհետեր այնտեղ, որտեղ ես ապրում եմ դեղատուն չկա: Իմ նման շատերը հայտնվում են այսպիսի և ավելի վատ վիճակում, ու ստիպված են լինում ոչ թե 12 այլ 120 կմ անցնել ողջ մնալու համար, այսինքն Երևան են գնում:

Ամեն անգամ առողջական ավելի լուրջ խնդիր ունենալու դեպքում մարդիկ դիմում են տեղի բժշկին, իսկ նա բարեհամբույր տալիս է պատասխան. «Ես ոչ մի բան չեմ կարա անեմ, գնացեք Երևան»:

Խնդիրը շատ ցավալի է ու ես հրատապ լուծում եմ պահանջում, որ գոնե հաջորդ անգամ կույրաղիքս ցավի, ոչ թե 12 կմ գնամ, որ համ գնեմ, այլ համապատասխան բուժում ստանամ:

Ազատուհի Խաչատրյան

Գեղարքունիկի մարզի Ճամբարակի շրջանի  Մարտունի գյուղի միջնակարգ դպրոց

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930