Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիբիայի կառավարության կազմում երկու ապստամբ կա

Նոյեմբեր 22,2011 23:24

Լիբիայի նոր կառավարության մեջ, որի ամբողջական կազմը երեկ հրապարակեց երկրի վարչապետ Աբդել Ռահիմ ալ-Քիբը, կան երկու ապստամբ հրամանատարներ, որոնք մասնակցել են քաղաքացիական պատերազմին: Ֆավզի Աբդելալը, ով ղեկավարում էր զորքը Միստրատում, որտեղ բռնեցին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, դարձել է երկրի ներքին գործերի նախարարը: Մինչ այդ հաղորդվել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնն էլ բաժին է հասել Օսամա ալ-Ջուվալին, ով Զինթանում առաջնորդել է ապստամբների այն խումբը, որը ձերբակալեց Քադաֆֆիին որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին: Հետաքրքիր է, որ ի հեճուկս մինչ այդ տարածված ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Լիբիայի արտաքին գործոց նախարարի պաշտոնը ստանձնեց ոչ թե Իբրահիմ Դաբաշշին, այլ՝ Աշուր բին Հայալը՝ դիվանագետ արեւելյան Լիբիայից : Նավթի նախարարությունը կղեկավարի ENI ընկերության նախկին աշխատակից Բեն Յազզան: Կառավարության նոր կազմը համաձայնեցվել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի հետ: Այս կառավարությունը կղեկավարի երկիրն այնքան ժամանակ, մինչեւ Լիբիայում կձեւավորվեն իշխանական ինստիտուտները: Ենթադրվում է, որ առաջիկա յոթ ամիսների ընթացքում լիբիացիները կընտրեն Ազգային խորհուրդ, որը կկազմի Սահմանադրություն, ապա կնշանակվեն խորհրդարանական ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930