Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները մտահոգված չեն իրենց ապագայով. Ահարոն Ադիբեկյան

Նոյեմբեր 22,2011 23:00

 

Ավելի բարձր գոտիներում երիտասարդները պակաս ակտիվ են, քան ցածրերում: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն է «Առավոտ երիտասարդականին»  ասում: Երիտասարդների մասին նրա «Սոցիոմետր»   կազմակերպության վերջին ուսումնասիրությունը եղել է 2006 թվականին` «Երիտասարդությունը Հայաստանում» թեմայով, ասում է` «IDI» կազմակերպությունն էր պատվիրել: Եղել է համեմատական հետազոտություն` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև:  «Մենք վերցնում էինք երիտասարդների, բուհերի ուսանողների տեսակետները, ինչպես նաև տարածքային առավելությունը` ով որտեղ է բնակվում` քաղաքում, թե մարզում»,- ասում է սոցիոլոգը: Հետազոտության արդյունքում պարզվել է. երիտասարդության 25%-ը հեռանում է հայրենիքից, 60%-ը մասնակցում է սոցիալական ակցիաներին, մոտ 10%-ը միանում է որևէ հասարակական կազմակերպությանը` որպես կամավոր, իսկ 5%-ը` միանում որևէ կուսակցության: 2006 թվականից այս կողմ երիտասարդության մասին որեւէ  սոցիոլագիական հետազոտություն չի իրականացվել: Ահարոն Ադիբեկյանի կառույցն էլ չի ցանկացել, մասնավոր ընկերություն է, պատվերով է գործում: Սոցիոլոգը կարծում է` պատվիրատու չի էլ լինելու, քանի որ հենց երիտասարդները մտահոգված չեն իրենց ապագայով:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930