Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին որոշել է իր մարմնամասերը փոխանակել

Նոյեմբեր 22,2011 21:40

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իր մարմնի որոշ մասերից՝ կորցրած տարածքների փոխարեն: Ակնհայտորեն՝ նա նկատի ուներ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Նման հայտարարությամբ, ըստ «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության, Վրաստանի նախագահը հանդես է եկել հանրապետության կառավարության նիստի ժամանակ, որը տեղի էր ունենում Քութաիսի քաղաքում:

Իր այս «առաջարկը» Սահակաշվիլին հասցեագրել է ռուսաստանյան իշխանություններին, հիշեցնելով, որ իր հասցեին Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից հնչել են անբարեհաճ արտահայտություններ եւ սպառնալիքներ:

«Նրանք ուզում են Վրաստանի առաջնորդներին կախել՝ ինչ-որ մարմնի մասերից: Ես մեծ հաճույքով պատրաստ եմ իմ մարմնի ցանկացած մաս ուղարկել նրանց պայմանով, որ նրանք վերադարձնեն մեր տարածքների թեկուզ մի մասը: Իսկ ավելի լավ է՝ ողջ տարածքները:  Եվ իմ մարմնամասերը կհերիքեին այնքան, որքան ես կվերադաձնեի տարածքներ»,-հայտարարել է երկրի նախագահը:

Ռուսաստանից այս հրապուրիչ առաջարկին դեռ չեն պատասխանել:

Ի դեպ, ինչ վերաբերում է ՌԴ-ից՝ Սահակաշվիլու հասցեին հնչած սպառնալիքներին: Ըստ lenta.ru-ի՝ ֆրանսիական Nouvel Observateur ամսագիրը հրատարակել էր հոդված, որում ասվում էր, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ներկայությամբ դեռ 2008-ի օգոստոսին, երբ ՌԴ եւ Վրաստանի միջեւ պատերազմ սկսվեց, սպառնացել էր «կախել Սահակաշվիլիին մարմնի որոշակի հատվածներից»: Ավելի ուշ, մի հրապարակային հաղորդման ընթացքում ՌԴ վարչապետին հարց ուղղվեց՝ ճի՞շտ է, որ նա խոստացել է Սահակաշվիլիին կախել մի մարմնամասից: Պուտինն էլ, թե՝ «իսկ ինչո՞ւ մի»:

Սա դարձել էր քաղաքական հումորի թեմա: Սահակաշվիլին մի անգամ ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր.«Պուտինը խոստացել է ինձ կախել իմ մարմնի որոշ մասերից, որոնց մասին ես հիմա չեմ խոսա, բայց որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր տղամարդու, հատկապես՝ քաղաքական գործչին, եւ անգամ՝ կին- քաղաքական գործչին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930