Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենասիրությունն այսօր ակտուալ չէ. Դավիթ Ամալյան

Նոյեմբեր 22,2011 20:51

Դավիթ Ամալյանի հետ նախապես չէինք ժամադրվել: Հանդիպեցինք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որոշեցինք առիթը բաց չթողնել և տեղում կազմակերպեցինք մեր ժամադրությունը:

Դավիթ Ամալյանը հիշում է իր առաջին երգը. «Գրել եմ 6-րդ դասարանում` Դուրյանի «Լճակ» բանաստեղծությունից ոգեշնչված»: Հիշում է երգը և նշում. «Ներկայիս հայկական շոու բիզնեսը ինձ թույլ է տալիս, որ այդ երգը ես հանգիստ երգեմ»: Մանկությունից շատ վառ հիշողություններ ունի, պատմում է, որ ֆուտբոլի մեծ երկրպագու էր. «Մեր տուն էր եկել Արարատ» ակումբի ադմինիստրատորը: Ինքը, որ տեսավ այդքան մոլեռանդություն իմ մեջ, իր մեքենայից մի գնդակ նվիրեց, որով խաղացել են «Արարատի» ֆուտբոլիստները: Ամբողջ գիշեր հուզմունքից չեմ քնել, համբուրում էի գնդակը: Հաջորդ օրը` առավոտյան, ֆուտբոլ խաղալուց ծակվեց»: Մանուկ տարիներին շատ խռովկան էր, ասում է` այդ առումով ոչինչ չի փոխվել: Առաջին ժամադրությունն էլ է հիշում. մանկապարտեզում էր. «Շատ էի սիրում մի աղջկա, որի անունը Քնարիկ էր: Ասեցի` կգաս էս ինչ տեղը: Եկավ, խաղալիք տվեցի, գնաց»:
Երիտասարդական տարիներից այս կողմ, ինչպես նշում է, շատ չի փոխվել: «Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա աշխարհն է շալակած տանում» այս խոսքերը ակտուալ է համարում բոլոր ժամանակներում. «Աֆորիզմ է ինձ համար: Էն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել ուրիշի հաշվին, միշտ շալակն են ելնում աշխարհի: Իսկ էն մարդիկ, ովքեր շալակած տանում են, ոչ ժամանակարջան են ճանաչում, ոչ սերունդ, ոչ էլ հայրենիք: Նրանք երկուսն ել հատուկ տեսակ են»: Երբ խոսում էր իր երգերի ստեղծման մասին մի անեկդոտ պատմեց. «Եզդին հեռուստացույց է առնում, մեկն ասում է` անունն ինչ է, ասում է, որ լավ ցույց տա, հայրիկի անունն եմ դնելու: Ուզում եմ ասել, որ երգը գրելուց առաջ երբեք չեմ մտածում երգի ժանրի կամ թեմայի մասին: Զգում եմ, որ ինչ-որ ապրումներ կամ պրոբլեմ ինձ տանջում է, փորձում եմ արտահայտվել: Գրում եմ թղթի վրա, հետո դառնում է երգ»: Կարծում է, որ հայրենասիրական երգերն այսօր ակտուալ չեն: Պատճառը վերջերս է հասկացել. «Հիմա  հայրենասիրությունն էլ ակտուալ չի»: Խնդիրն, ասում է, ժամանակն է: Դավիթ Ամալյանը դժվարացավ 3 խորհուրդ տալ հայ երիտասարդին. «Տո մի խորհուրդ պիտի կարողանամ տամ (ծիծաղում է-Լ. Ս.) … անկեղծություն: Առաջին հերթին պետք է անկեղծ լինել»:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930