Լրահոս
Օրվա լրահոսը

Իմացել է, որ մայրը խորթ է, դրա համա՞ր է ինքնասպան եղել

Նոյեմբեր 22,2011 18:52

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիի այսպես կոչված «50-ամյակի» կամրջից կախվել էր  Ջաջուռ գյուղի բնակիչ, 21-ամյա Ստյոպա  Ավագյանը: Ջաջուռի գյուղապետ Սոկրատ Սուվարյանի տեղեկացնելով`  Ավագյանների ընտանիքը թեև  գրանցված է Ջաջուռում, սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո  փաստացի բնակվում է Գյումրիում: Նրանք անօթևան են, քաղաք են տեղափոխվել գյուղի տան փլուզումից հետո: Ըստ Սոկրատ Սուվարյանի՝ գյուղում ինքնասպան եղած երիտասարդին նույնիսկ չեն ճանաչում, նա ծնվել ու մեծացել է  Գյումրիում: Միայն գիտեն, որ բանակից վերադարձել է  այս տարվա մայիսին ու գործազուրկ է:

Շիրակի մարզի քննչական բաժնից էլ aravot.am-ին տեղեկացրեցին, որ երիտասարդն ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել` ընտանեկան մռայլ ու անելանելի իրավիճակներում հայտնվելու պատճառով:  Ստյոպա Ավագյանի ծնողները բաժանվել են,  երբ նա 4 տարեկան էր. թե հայրը, թե մայրը նոր ընտանիքներ են կազմել, որի մասին Ստյոպան իմացել է վերջերս: Խորթ մոր հետ բնակվելով նույն հարկի տակ` նա 21 տարի շարունակ  այդ մասին  չի իմացել, պատահականորեն տեղեկացել է  բանակ գնալ-գալուց հետո: Իմանալով, որ հարազատ  մայրը Կիրով փողոցի վրա առեւտուր է անում, գտել է  նրան, առաջարկել է բնակվել նրա ընտանիքում: Առժամանակ մոր հետ է ապրել, այնուհետ տեղափոխվել է  հորաքրոջ տուն, այդպես էլ չկողմնորոշվելով՝ ում հետ շարունակել կյանքը :

Քննչականից տեղեկացնում են, որ Ստյոպա Ավագյանը շրջապատ անգամ չի ունեցել, փաստորեն  իր հոգեապրումները չի կիսել ոչ մեկի հետ: Իհարկե, սա վարկածներից մեկն է, այս պահին ընթանում է նախաքննություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930