Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի դիմումն ուղարկվել է ոստիկանություն

Նոյեմբեր 22,2011 17:57

Գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը, ինչպես նաեւ 2011 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված քաղաքացի Հարություն Առաքելյանի բաց նամակն այսօր ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նյութերի նախապատրաստմամբ ըստ էության ընթացքը լուծելու:

Դիմումին ու բաց նամակին կից ոստիկանություն է ուղարկվել նաեւ նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Հ.Առաքելյանի անունից ստացված ֆաքսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել