
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել է ոստիկանության մարզական ու ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ ոստիկանության գնդապետ Սուրիկ Ադամյանը: Վերջինիս փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է ոստիկանության մայոր Գառնիկ Հայրապետյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոստին Քարամյանը: Նրա փոխարեն նշանակվել է Գևորգ Սիմոնյանը, որը մինչ այդ աշխատում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:
Ոստիկանության փոխգնդապետ Արամ Ավագյանը նշանակվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ, մինչ այդ նա աշխատում էր ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ոստիկանության մարզային վարչությունների եւ բաժինների պետերի ծառայության գծով տեղակալները, պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետերը, ՊՊԾ հրամանատարները, ՁՊՎ պետերը եւ ՃՈ գումարտակների և վաշտերի հրամանատարները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետը խորհրդակցության ժամանակ կրկին խիստ հանձնարարականներ է տվել, որ ոստիկանների մոտ բացառվեն էթիկայի նորմերի խախտումները, քաղաքացիների հանդեպ լինեն հարգալից, բարեկիրթ և ոստիկանությունում չլինեն անհարկի միջնորդություններ, իսկ նման դեպքերում միջնորդությամբ հանդես եկած ոստիկանը խիստ պատժվելու է: