Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարզաբանում. Սփրեդը նույն գնով չեն վաճառել, ինչ կարագը

Նոյեմբեր 22,2011 16:12

Երեկ` նոյեմբերի 21-ին ՏՄՊՊՀ հանձնաժողովի որոշմամբ տուգանքի ենթարկվեցին կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ, այդ թվում և Սթար Դիվայդ ՓԲԸ-ն: Հանձնաժողովի դիտարկմամբ, այն տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են կարագի անվան տակ անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ` ստանալով մրցակցային լուրջ առավելություններ:

«Նախ և առաջ կարևոր ենք համարում նշել, որ Սթար Դիվայդ ՓԲԸ-ն ստեղծված իրավիճակում գերշահույթ չի ստացել, քանի որ բուսասերուցքային սփրեդը երբևէ չի վաճառվել նույն գնով, ինչ կարագը և նպատակ չի հետապնդել թաքցնել ապրանքների իսկությունը սպառողներից` ներկայացնելով այն այլ ապրանքի անվան ներքո»,- հայտարարեց Սթար Դիվայդ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը` ավելացնելով, որ ՍԹԱՐ-ն արդեն իսկ երեք ամիս առաջ բացահայտել էր այս խնդիրը և վաճառում էր տվյալ ապրանքը սփրեդ անվան ներքո:

ՍԹԱՐ առևտրային ցանցը դեռևս 2009-ին առաջիններից է եղել, որ օգտագործել է սփրեդ անվանումը գնապիտակի միջոցով ներկայացնելով տվյալ տեսակի ապրանքները իր դարակաշարերին, որն, իհարկե, շատ դեպքերում հարցեր և խնդիրներ է առաջացրել սպառողների մոտ, քանի որ շատերի համար այդ անվանումն անհասկանալի է եղել:

«Բարձր գնահատելով ՏՄՊՊՀ հանձնաժողովի կողմից շուկայի կարգավորմանն ուղղված գործողությունները, այնուամենայնիվ, գտնում ենք, որ հաշվի առնելով` վերը նշված նկատառումները, տվյալ իրավիճակում կիրառված տուգանքի չափն ահռելի է, որն իհարկե, իր անմիջական ազդեցությունն ունի մեր կողմից առաջարկվող ծառայությունների ինքնարժեքի վրա: Այդ իսկ պատճառով, կարևոր ենք համարում, որպեսզի նման իրավիճակներում ՏՄՊՊՀ հանձնաժողովի կողմից, մինչ տուգանքի սահմանումն իրականացվի իրավիճակի ավելի խորը զննում և առկա խնդիրների բացահայտում, որն իր հերթին կդառնա խնդիրների լուծման և կանխարգելման մեխանիզմների մշակման  ուղի»,- ավելացրեց Վ. Քերոբյանը:

Ըստ «Սթարի» մամուլի ծառայության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել