Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում էր Ռիմային, տվեցին Մարուսյային

Նոյեմբեր 22,2011 15:45

Ուզում էր ամուսանալ մի քրոջ հետ, բայց ամուսնացավ մյուսի: Այն ժամանակ Արտավազդը երիտասարդ էր, ամաչեց ասել  աղջկա հորը, որ սխալ է հասկացել, ինքը Ռիմայի հետ է ուզում ամուսնանալ,  ոչ թե՝ Մարուսյայի:  «Ջահել տղա էի: Գյուղում կինո էի ցույց տալիս ու լավ փող  աշխատում: Մեր գյուղի վանեցի Մեսրոպը 3 աղջիկ ուներ. ես էլ որոշեցի գնալ ու նրա փոքր աղջկա ձեռքը խնդրել: Անունը Ռիմա էր, ու ամբողջ գյուղի աչքը նրա վրա էր: Շատ սիրուն էր: Էդ օրը սպիտակ շալվարս էի հագել»,- պատմում է Արտավազդ պապը: Հիշում է՝   էն ժամանակ ամեն մարդ սպիտակ շալվար չէր հագնում: Նրան աղջկա տանը լավ ընդունեցին, կարծում է աղջկա ծնողները  հպարտ էին, որ իրենց ապագա ամուսինը ինքն է լինելու: «Ամեն ինչ դրել էին դեմս, ու ես էլ Ռիմայից աչքս չէի կտրում: Մինչև հիմա աչքերիս առաջ է: Մեսրոպի աղջիկներից ոչ մեկը դեռ ամուսնացած չէր ու, չգիտես  ինչու՞, նրան թվում էր, որ ես նրա միջնեկ աղջկա համար եմ եկել: Վանեցի էր է. սիրուն աղջկան ափսոսում էր տար իմ նման սիրուն տղուն»,- ասում է Արտավազդ պապը: Վերջում է  հասկանում՝  իրեն կնության են տալու ոչ թե Ռիմային, այլ Մարուսյային` միջնեկ աղջկան:

«Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչ կատարվեց: Չնայած ամուսնացա Մարուսյայի հետ ու 5 երեխա ունեցա ,- ծիծաղում է նա,- բայց մինչև հիմա էլ հիշում եմ, թե ինչպես էի շվարել, բայց դե ջահել էի` ամաչեցի ասեմ, որ Ռիմայի հետևից եմ եկել: Մի խոսքով՝ նրա փոխարեն քրոջը տվեցին»:

Արտավազդ պապը ապրել է իր կնոջ հետ 60 տարի, ասում է՝  միասին երջանիկ են եղել: «Իրար հասկացած ապրում էինք, չնայած, հենց իրար հետ վիճում էինք, ասում էի, որ նրա հետ սխալմամբ եմ ամուսնացել ու էլի Ռիմային էի հիշում: Մարուսը ծիծաղում էր, չէր նեղանում ինձանից»: Ռիմայի հարսանիքին եղել է, հիշում է՝ սիրուն հարս էր: «Չնայած իմ Մարուսն էլ էր սիրուն: Գյուղացիք հետո ծիծաղում էին. ասում էին` Արտոն հարսին շփոթել ա: Բայց ես գոհ եմ ճակատագրիցս: Ես ու Մարուսս լավ երեխեք ունենք, լավ թոռներ ունենք: Մարուսն էլ չկա հիմա, բայց դե ով իմանար` Ռիմայի հետ ինչ ճակատագիր կունենայի»:

Արտավազդ պապի թոռ՝  Մերի Խաչատրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930