Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, մեկնաբանելով վերջերս ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ներկայությամբ Գյումրիում արած հայտարարությունը, որին տարբեր քաղաքական ուժեր գնահատականներ տվեցին, ասաց. «Մեթոդները տարբեր են եւ մարդիկ ձայներ հավաքելու համար տարբեր միջոցներ կարող են ձեռնարկել: Ինքս այդ ելույթը չեմ լսել, բայց կարծում եմ, որ մեր կոալիցիոն գործընկերներն այնուամենայնիվ չափը չեն անցել: Նա միշտ է նման բոցաշունչ հայտարարություններով հանդես գալիս: Դա իրենց ոճն է եւ իրենց մեթոդներն են եւ հիմա ավելի ակտիվացել են»:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ