Nielsen վերլուծական ընկերությունը, ըստ IT Trend-ի, ԱՄՆ-ում անցկացրել է փոքր եւ միջին տարիքի 3 հազար դպրոցականների՝ արդեն ավանդական դարձած հարցում, թե ո՞ր նվերը նրանց համար կլիներ ամենացանկալին ամանորին: Եվ ահա թե ինչ արդյունքներ են ստացվել: Խաղալիքներից, ավտոմեքենաներից եւ հեծանիվներից առավել՝ 6-12 տարեկան երեխաներին հետաքրքրում է Apple ընկերության արտադրանքը, եւ Ձմեռ Պապիից նրանք հույս ունեն նվեր ստանալ iPad կամ iPhone: Անցած տարի անցկացրած հարցման արդյունքները գրեթե նույնն էին: