ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Բեռլինում ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՌԴ-ում կայանալիք ընտրություններին՝ ասել է, թե իր կարծիքով՝ Ռուսաստանին այժմ հարկավոր են նոր սերնդի քաղաքական գործիչներ:
80-ամյա գործիչը դեռ մտածում է քաղաքականություն վերադառնալու մասին եւ արդեն իսկ արժանացել է ՌԴ իշխանությունների հակազդեցությանը. «Ես փորձում եմ ստեղծել կուսակցություն, իսկ ինձ ասում են՝ Միխայիլ Սերգեյիչ, դա ձեր ինչի՞ն է պետք, մենք մեկ է՝ չենք գրանցի այն»: