Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսսոտրուդնիչեստվոն» թաքուն գործել է ընդդեմ հայերենի

Նոյեմբեր 22,2011 14:35

«Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ներկայացուցչության մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ  ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 18-22-ին սեմինար է իրականացվել՝ նվիրված երկլեզվյա միջավայրում ռուսաց լեզվի դասավանդման խնդիրներին:

ՀՀ բուհերի ներկայացուցիչների հետ  երկլեզվյա ուսուցման մեթոդի եւ հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի խորացված ուսուցման ու դպրոցների ռուսական դասարաններում աշխատանքների վերաբերյալ դասախոսություններն անցկացրել են ռուսաստանցի մասնագետները, մասնավորապես՝ ՌԴ Կրթության զարգացման ազգային հետազոտությունների ինստիտուտին կից գործող  Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի եւ ՌԴ ակադեմիայի գիտաշխատողները:

Սեմինարի, նիստերի, դասախոսությունների եւ խմբային աշխատանքների թեմաներն են եղել՝ «Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման հեռանկարները՝ կրթության ոլորտի ռեսուրսների օգտագործմամբ», «Սովորողների ընթերցողական գրագիտությունը», «Դպրոցը որպես մշակութային կենտրոն ռուսաց լեզվի զարգացման համար», «Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցման հրատապ խնդիրները» եւ այլն:

Սեմինարին մասնակցել են ՌԴ դեսպանության խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀՀ վաստակավոր մանկավարժ Բելլա Եսաջանյանը,  ԿԳՆ գլխավոր մասնագետ, Հայաստանի ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ Կարինե Թամիրողլյանը, Հայաստանի 30 դպրոցների շուրջ 70 մանկավարժներ: Սեմինարը ՌԴ «Ռուսաց լեզու» եռամյա  ծրագրի շրջանակներում էր, նպատակն էլ՝  երկլեզվյա ուսուցման արդյունավետ ներդրումը:

Ամենազարմանալին այս պատմության մեջ այն է, որ նման մասշտաբի սեմինարը չի էլ  լուսաբանվել, հավանաբար  «Ռոսսոտրուդնիչեստվոն» հատուկ դա չի արել, հասկանալի պատճառով՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930