Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրիմինալ բիզնեսը ստիպված են պաշտպանել կրիմինալ ձեւով». կին գործիչները՝ թիկնապահների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 22,2011 14:52

«Թիկնազորը բավականաչափ քաղաքական գործոն է ե՛ւ ընտրություններում, ե՛ւ ընտրությունները կեղծելու գործընթացում, ե՛ւ արտաընտրական որոշակի հարցերում»,- այսօր «Հայելի ակումբում», խոսելով «Թիկնազորի մասին» օրենքի մասին, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա կարծիքով, Հայաստանում թիկնազորն իրականացնում է ծպտված կրիմինալ գործառույթներ, եւ մեզանում թիկնապահը ոչ թե միտված է կյանք պաշտպանելուն, այլ որոշակի նախաձեռնողական գործողություններ անելուն. «Ումի՞ց է պաշտպանվում խոշոր բիզնեսը, ինչի՞ համար խոշոր բիզնեսը պարտավոր է եւ պետք է ունենա թիկնապահներ: Կա՛մ այդ ունեցվածքի կուտակման ճանապարհը թափանցիկ չէ, կրիմինալ է, հետեւաբար բիզնեսը ստիպված է այդ կրիմինալ բիզնեսը պաշտպանել կրիմինալ ձեւով կամ էլ պետական մեքենան չի կարող ապահովել համապատասխան պաշտպանություն»:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը շեշտեց, որ պետական պաշտոնյան նշված օրենքով իրավունք չունի օգտվել թիկնապահի ծառայությունից, եւ խոսքը վերաբերում է միայն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց. «Իրականում եվրոպական երկրներում այս ծառայությունից օգտվում են խիստ անհրաժեշտության դեպքում, մեզ մոտ, ցավոք սրտի, հասարակության մեջ դիրք գրավող մարդիկ, երբեմն բարդույթներից ելնելով, առավելությունը, հարստությունը առանձնացնելու պատճառով, չարաշահում են այս կառույցը»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930