Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. ՀԱԿ-ը՝ անորոշ դիմագծերով, «Ժառանգությունը»՝ առանց բրենդի (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2011 14:22

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» շանսեր չունի մտնելու խորհրդարան: Այս մասին այսօր «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա դիտարկմամբ, քաղաքական շուկայում արդեն բոլոր տեղերը զբաղեցված են՝ ՀՀԿ-ն բրենդ է, ԲՀԿ-ն տնտեսության զարգացման խթանող, ՀՅԴ-ն համապետական խնդիրներ լուծող, ՕԵԿ-ը՝ մարդու իրավունքների պաշտպան, ՀԱԿ-ն էլ ընդդիմադիր ուժ, բայց անորոշ դիմագծերով: Ըստ Ադիբեկյանի, «Ժառանգության» տեղն է մնում օդում կախված.  «Նրանք էլ են ուզում շուկա մտնել, բաց դեռ չունեն բրենդ ու հիմնվում են իրենց ղեկավարի բրենդի վրա»: Առաջիկա ընտրություններում սոցիոլոգը խորհրդարանում տեսնում է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին. «Ժառանգությունը» բախտի բերմամբ կանցնի՞, թե՞ չի անցնի, արդեն չգիտեմ»: Պարոն Ադիբեկյանը չբացառեց ՀՀԿ-ի կանխատեսումները՝ 35% համամասնական եւ 25 % մեծամասնական ձայներ ունենալը ընտրակարգում: Նա հավելեց, թե կանխատեսումներն իրականանալու դեպքում մեծամասնականի մնացած տեղերը բաժին կընկեն ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին ու անհատ պատգամավորներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930