Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վովա Գասպարյանն ապացուցում է, որ Նազարների դեմ խաղ կա

Նոյեմբեր 22,2011 14:18

Այս տարվա մայիսին «Առավոտը»/«Որ մին զարկի դառնա…65 հազար»/ անդրադարձավ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության նախկին պետ Նազար Մնացականյանի հետ կապված պատմություններից մեկին:

Իրանից վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվել էր «ՔիմՏեխ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանը, որը կասկածվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ ապօրինի արտադրության մեջ:

«Առավոտը» տեղեկացրել էր, որ Սամվել Խաչատրյանը օդանավակայանից տարվել էր Նազար Մնացականյանի քննչական վարչություն: Այդտեղ էլ անհետացել էր տնօրենի պայուսակում գտնվող 65 000 դոլար գումարը:

Արձանագրություն չէր կազմվել, չէին գրանցվել Խաչատրյանի անձնական իրերը:

Մեր տեղեկություններով, այդ կապակցությամբ սկսվել էր անգամ ծառայողական քննություն: Սակայն նոր ոստիկանապետի հրամաններից մեկով Նազար Մնացականյանն ազատվել է, չնայած Նազարն ասել էր՝ իր դեմ խաղ չկա:

«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանապետ Վովա Գասպարյանը հանել է նաեւ Նազար Մնացականյանի ղեկավարած վարչության այն աշխատակիցների գործերը, որոնք նրա օրոք հանկարծակի ազատվեցին՝ «սեփական դիմումների» համաձայն:

3 ամիսների ընթացքում 7 փոխգնդապետ է ազատվել, սա այն դեպքում, երբ փոխգնդապետները պարգեւատրվում եւ խրախուսվում էին մինչ ազատումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930