Երեկվանից մեկնարկել է «Բաբաջանյան ֆեստ»՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Բաբաջանյան ֆեստի» կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ¥գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):
«Բաբաջանյան ֆեստի» շրջանակներում կկայանա 6 համերգ:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում փառատոնը բացեց Երիտասարդական նվագախումբը:
Փառատոնի փակմանը՝ դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ հայտնի էստրադային երգիչ-երգչուհիների կատարմամբ:
«Առավոտ» օրաթերթ