Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշարի մասնակից շախմատային տասը գերաստղերը երեկ հանգստանում էին: Իսկ նախորդ օրը կայացած 5-րդ տուրում բոլոր պարտիաներում ոչ-ոքիներ էին գրանցվել:
Այսօր կայանալու է վեցերորդ տուրը, որում միմյանց հետ խաղալու են Լեւոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը, Վասիլի Իվանչուկն ու Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկն ու Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին ու Սերգեյ Կարյակինը, Մագնուս Կարլսենն ու Պյոտր Սվիդլերը:
«Առավոտ» օրաթերթ