Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փարիզում Ղազախստանի հին օրհներգն է հնչել

Նոյեմբեր 22,2011 13:50

Փարիզում ընթացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում արձանագրված կազմակերպական որոշ թերություններ կարող էին վերածվել սկանդալի:

Մասնավորապես, երբ ի նշան աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած 17-ամյա մարզուհի Զուլֆիյա Չինշանլոյի հաղթանակի բարձրացվում էր Ղազախստանի դրոշը, այդ երկրի մարզական պատվիրակությունը շոկի մեջ ընկավ, որովհետեւ դահլիճում հնչում էր այդ երկրի նախկին օրհներգը, որը փոխվել է դեռ 2006 թվականին: Բնականաբար, զայրացած ղազախները պաշտոնական ներողություն են պահանջել կազմակերպիչներից, ինչին ի պատասխան՝ ֆրանսիական կողմը խոստացել է առաջիկա մրցումներից մեկում, որտեղ հանդես կգան ղազախ մարզիկները, սեփական անփութության համար ներողություն խնդրել ծանրորդներից եւ երկրպագուներից:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930